Ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչը ողջ-ողջ հրկիզել է քրոջ ամուսնուն

Armenpress 13:59, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալեկբերովը ծանր այրվածքներով տեղափոխվել է Թովուզի շրջանային հիվանդանոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում պարզվել է, որ Էլբուրսա Ալեկբերովին հրկիզել է նրա կնոջ եղբայր Վուգար Ալեկբերովը:

Վուգար Ալեկբերովը եկել է քրոջ տուն, և նրա ամուսնուն տեսել սիրուհու հետ, ինչից հետո, պաշտպանելով քրոջ պատիվը, հրկիզել է փեսային:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am