Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները

Armenpress 10:59, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեպտեմբերի 26-ին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է հոկտեմբերի 3-ին: Ըստ այդմ՝  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Ռուբեն Մելիքյանի լիազորությունները»:

Օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am