Բելգիայում պայթյուն է որոտացել քիմիական ձեռնարկությունում

Armenpress 10:35, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում հոկտեմբերի 4-ին պայթյուն Է որոտացել Լիմբուրգի նահանգի Տեսենդեռլո կոմունայի Vynova քիմիական ձեռնարկությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը, նախնական տեղեկատվության համաձայն՝ ձեռնարկության աշխատողներից ոչ մեկը չի տուժել, բայց իշխանությունները մերձակա բնակելի գոտու բնակիչներին հաձնարարել են չբացել տների դռներն ու պատուհանները:

Ձեռնարկության վրա, որտեղ տեղի Է ունեցել պայթյունը, գազի ամպ Է բարձրանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am