Հայաստանում Ֆրանկոֆոնիայի  միջոցառումների անցկացումը երկրի համար ողջ աշխարհում շատ դռներ բացելու հնարավորություն է. Ֆրանսիայի դեսպան

Armenpress 22:17, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումները վկայում են այն մասին, որ պետության դռները բաց են այլ մշակույթներ ընկալելու և ընդունելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: 

«Ֆրանկոֆոնիան շատ բանով է պարտական Հայաստանի և Ֆրանսիայի պատմական կապերին: Ֆրանկոֆոնիան հնարավորություն է ընձեռնում Հայաստանին բացվել ողջ աշխարհի առաջ: Ինչո՞ւ, որովհետև ֆրանսերենը 5 մայրցամաքներում օգտագործվող երկրորդ օտար լեզուն է»,- ասաց Լաքոթը:

Նրա խոսքով`  աշխարհի 240 միլիոն բնակիչ ֆրանկաֆոն է, և այդ գոտին ներկայումս գրանցում է ժողովրդագրական աճի ամենաբարձր տոկոսը.«Ստացվում է այնպես, որ շատ ու շատ դռներ է բացում»,- եզրափակեց դեսպանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am