Ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգը. Վալերի Օսիպյանը ժամանեց Բաղրամյան պողոտա

Armenpress 20:34, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից և Բաղրամյան պողոտայում բազմաթիվ քաղաքացիների հավաքվելուց հետո Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 

Անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու հավաքի հետ կապված, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am