Բակո Սահակյանը ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին

Armenpress 15:19, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, 

երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսպիսի միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն կունենա մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման ու ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրագույն հրամկազմին՝ հավաքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am