Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվողը վնասվածք է ստացել

Armenpress 13:56, 2 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Անդրե Չալըշըրը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Գյոտերբորգ»-ը հյուրընկալվել էր «Համարբյուն»-ին: Խաղի հերթական դրվագներից մեկում Հայաստանի ազգային թիմի հարձակվող Անդրե Չալըշըրը ձգել է մկանը և փոխարինվել: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգման համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին Երևանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am