Մարալիկցիները շարունակում են պահանջել 14-տարվա համայնքապետի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Մարալիկ համայնքի մի խումբ բնակիչներ հոկտեմբերի 1-ին փակել են համայնքապետարանի մուտքը, ինչի հետևանքով աշխատակիցները և համայնքապետը չեն կարողացել մուտք գործել աշխատավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավելի քան մեկ ամիս բողոքի ցույցեր իրականացնող բնակիչները պահանջում են 14 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Գևորգյանի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ համայնքապետը մի շարք չարաշահումներ է թույլ տվել:
Քաղաքապետ Արտակ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարական չի ներկայացնելու և դիմել է ոստիկաններին, որպեսզի նրանք ապահովեն քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Քաղաքապետի հայտարարությանն ի պատասխան, բնակիչները հայտարարել են, որ 72 ժամ չեն ազատելու համայնքապետարանի մուտքը: