Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան նոր առեւտրական պայմանագիր կստորագրեն NAFTA-ի փոխարեն

Armenpress 10:53, 1 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնության են հասել նոր առեւտրական պայմանագրի շուրջ, որը փոխարինելու կգա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին (NAFTA-ին): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կանադայի ԱԳ նախարարության ղեկավար Քրիստի Ֆրիլանդի եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հայտարարության մեջ, որ սեպտեմբերի 30-ին տարածել Է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Այսօր Կանադան եւ Միացյալ Նահանգները, նրանց հետ միասին նաեւ Մեքսիկան համաձայնության հասան 21-րդ դարի նոր, արդիականացված առեւրական համաձայնագրի՝ Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի համաձայնագրի շուրջ»,- նշվում Է փաստաթղթում: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Global News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, Կանադան, մասնավորապես, արդյունքում զիջումների Է գնացել կաթնամթերքի սեկտորում՝ ընդլայնելով ամերիկյան ապրանքների մուտքն իր շուկա:

Պաշտոնական անձինք առայժմ չեն բացահայտել գործարքի մանրամասնությունները: ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփի ահանջով 2017 թվականին կողմերը բանակցություններ Էին սկսել Կանադայի, ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ նոր պայմաններով NAFTA-ի վերակնքման շուրջ: Միացյալ Նահանգներն ու Մեքսիկան պայմանավորվել Էին հասել օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am