Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները գիտեն իրենց մրցակիցներին

Armenpress 10:45, 1 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը գիտեն իրենց հաջորդ մրցակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմը կմրցի Բելառուսի ընտրանու հետ, այս տուրում թիմից չի մասնակցի Հայկ Մարտիրոսյանը: Կանանց հավաքականը կխաղա առաջատար ԱՄՆ-ի հետ:

6-րդ տուրից հետո կանանց թիմն ունի 11 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև ԱՄՆ-ի և Վրաստանի առաջին թիմերը:

Տղամարդկանց հավաքականն ունի 10 միավոր: Առաջատարները 12-ական միավորով Ադրբեջանը և Լեհաստանն են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am