Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալի հետ

Armenpress 18:15, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդասիրական և արտակարգ օգնության համակարգման հարցերով տեղակալ Մարկ Լոքոքի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը մեծապես կարևորել է աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարման ուղղությամբ գլոբալ և տարածաշրջանային փոխգործակցությունը:

Այս առումով նախարարը բարձր է գնահատել Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների և Մարդասիրական գործերի համակարգման տարածաշրջանային գրասենյակի միջև հաստատված համագործակցությունը՝ ուղղված աղետների պատրաստվածության նախաձեռնությունների պլանավորման ու համակարգման բարելամվանը:

Զրուցակիցները նախանշել են համատեղ իրականացվող ծրագրերն առավել ընդլայնելու ուղիները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am