Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չէ

Armenpress 17:05, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Չեխ, Բելերին, Մուստաֆի, Հոլդինգ, Մոնրեալ, Տորեիրա, Ջակա, Օզիլ, Ռեմզի, Օբամեյանգ, Լակազետ:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am