Իբրահիմովիչը Սալահի գոլը չի համարում լավագույնը

Armenpress 12:34, 29 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Լոս Անջելես Գալաքս»-ի ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՖԻՖԱ-ի կողմից տարվա գոլ ճանաչված Մուհամեդ Սալահի գնդակը չի համարում լավագույնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BeFoot կայքը: «Ոչ Սալահի գոլը լավագույնը չէր և նա չպետք է ստանար այդ մրցանակը: Լավագույնը Ռոնալդուի` Չեմպիոնների լիգայում «Յուվենթուս»-ի դարպասն ուղարկած գնդակն է»,-ասել է Իբրահիմովիչը:

ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am