Հայաստան-Ադրբեջան. շախմատի օլիմպիադա. ՈՒՂԻՂ  

Armenpress 15:09, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսում է պայքարը օլիմպիադայի 5-րդ տուրում` մրցելով Ադրբեջանի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղատախտակին Լևոն Արոնյանի հակառակորդը Շահրիյար Մամեդյարովն է, Գաբրիել Սարգսյանինը` Թեյմուր Ռաջաբովը: Երրորդ խաղատախտակին այսօր Հրանտ Մելքումյանն է, ով ուժերն է չափում Արկադի Նայդիշի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը խաղում է Ռաուֆ Մամեդովի հետ:

Կանանց հավաքականը մրցում է մյուս առաջատարի` Չինաստանի թիմի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am