Էմանուել Մակրոնը Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ը

Armenpress 14:50, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում գլխավոր հյուրերի թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով Հայաստանում կլինի հոկտեմբերի 11-12-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Նրա խոսքով՝ Մակրոնին կուղեկցի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք անձինք:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ.։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր առաջնային առաքելություն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am