Թուրքիայում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Armenpress 11:01, 28 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Երկրաշարժի ուժգնությունը հասել է 4 մագնիտուդի:

Ավերածությունների և զոհերի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am