Վրաստանի նախագահը ներում շնորհեց 111 դատապարտյալների

Armenpress 15:27, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին հրատարակել Է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, հայտնել Է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ ելույթ ունենալով նախագահի վարչակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ 42 բանտարկյալներ այսօր իսկ կլքեն պատժական հիմնարկները: Նրան թվում կա մեկ անչափահաս եւ երեք կին:

Եվս 69 դատապարտյալների համար կրճատվել են բանտարկության ժամկետները:

Նրանց թվում կա չորս կին եւ վեց անչափահաս: Ընդամենը հանձնաժողովը քննել Էր 966 դատապարտյալների գործեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am