Կանանց հավաքականը օլիմպիադայում ընթանում է երկրորդ տեղում  

Armenpress 12:21, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 43-րդ օլիմպիադայում ընթանում է երկրորդ տեղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց ընտրանին 3 տուրից հետո ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև գործող չեմպիոն Չինաստանի, Մոնղոլիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի թիմերը:

Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալիս Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան: Առաջնությունում գործակցով 2-րդը Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am