ՌԴ-ն պատրաստ Է գյուղտեխնիկա մատակարարել Ադրբեջանին եւ ներմուծել պատրաստի արտադրանք

Armenpress 11:39, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր Է Ադրբեջանի հետ միասնական արտադրական շղթայում միավորել ապրանքների արտադրության բոլոր փուլերը: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ Մոսկվան պատրաստ Է տեխնիկա եւ պարարտանյութեր մատակարարել Բաքվին եւ արդեն պատրաստի արտադրանքը ներկրել առեւտրի ցանցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտնել Է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը՝ Բաքվում ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական եւ ռուս-ադրբեջանական գործարար խորհուրդների ընդլայնված նիստի ընթացքում:

«Գյուղատնտեսությունում այժմ քննարկում ենք այնպիսի նախագծերի զարգացումը, որոնք սկսվում են գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի մատակարարումներով եւ ավարտվում Ռուսաստանի առեւտրական ցանցեր Ադրբեջանում պատրաստված արտադրանքի մատակարարումներով»,-ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ երկու երկրներին հարկավոր Է զարգացնել «կանաչ փոխադրամիջանցքները»՝ երկու երկրների միջեւ ապրանքների շարժը: «Նպատակը, որը մենք դնում ենք մեր առջեւ, այսպես կոչված կանաչ փոխադրամիջանցքներն են՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքների շարժը բոլոր ուղղություններով: Այստեղ պլանաչափորեն աշխատում ենք, որպեսզի խոչընդոտներ քիչ լինեն»,-հայտնել Է Օրեշկինը: Նա նաեւ նշել Է համատեղ արտադրությունների ստեղծման կարեւորությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am