Հայաստանի և Կիրիբատիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Armenpress 09:59, 27 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  կողմերը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am