Լիոնը եւ Հելսինկին կդառնան «խելացի զբոսաշրջության» առաջին եվրոպական մայրաքաղաքները

Armenpress 15:23, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Լիոնը եւ Հելսինկին կդառնան «Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» տիտղոսը կրող առաջին քաղաքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրոպուլս»-ը:

Այդ քաղաքներն անկախ ժյուրին ընտրել Է Եվրամիության 19 երկրների 38 հավակնորդ քաղաքների թվից: Սա Եվրամիության նոր նախաձեռնությունն Է. «խելացի զբոսաշրջության» մայրաքաղաք կարող Է դառնալ Եվրոպայի այն քաղաքը, որն ինովացիոն ծառայություններ Է զարգացնում զբոսաշրջիկների համար՝ հարմարավետ քաղաքային տրանսպորտից մինչեւ ինովացիաները թանգարաններում: Հաղթողները լրացուցիչ գովազդ եւ օգնություն են ստանում քաղաքի տուրիստական բրենդի ստեղծման գործում:

«Խելացի զբոսաշրջության եվրոպական մայրաքաղաք» կոչմանը հավակնող քաղաքները գնահատվում են չորս ուղղությամբ՝ «Քաղաքային միջավայրի հասանելիությունը», «Էկո-կայունությունը», «Թվային տեխնոլոգիաների զարգացումը» եւ «Մշակութային ժառանգությունն ու կրեատիվությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am