Օզբիլիսը վնասվածքից հետո վերականգնվում է  

Armenpress 11:40, 26 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը վնասվածք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օզբիլիսը վնասվածքից հետո նոր սկսել է վերականգնվել և բաց է թողել ակումբի երկու հանդիպում:

Վերջին անգամ Օզբիլիսը ակումբի խաղին մասնակցել է սեպտեմբերի 2-ին, երբ ֆուտբոլի Նիդեռլանդների առաջնության 4-րդ տուրում «Վիլլեմ-2»-ը խոշոր՝ 1:6 հաշվով պարտվել է ՊՍՎ-ին: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և ստացավ դեղին քարտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am