Մարգահովիտ գյուղում այրվել է անասնագոմի տանիքն ու 8 տոննա պահեստավորած անասնակեր

Armenpress 21:58, 25 Սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տներից մեկին հարակից տարածքում այրվում է անասնագոմի տանիքը և կուտակած անասնակերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 15:15-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 56 քմ) և մոտ 8 տոննա պահեստավորած անասնակեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am