Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն

Armenpress 21:02, 25 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և Ընկերակցության hայաստանյան ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար գործողությունների իրականացմանը վերաբերող, ինչպես նաև՝  ռազմաբժշկական ոլորտում Հայ Ավետարանչական Ընկերակցության կողմից ներդրումներ իրականացնելու հնարավոր բարեգործական ծրագրերը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության միջև հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am