Ռումինիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ներկայացուցչական ընդունելություն

Armenpress 18:42, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:

Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պետական հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հայերի միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ռումինահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Նեկուլաեսկուն:

Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրել են հայկական երաժշտություն՝ ջութակահար Գաբրիել Վոյկու-Անտոնյանի կատարմամբ: Այնուհետև «Վարդավառ» խումբը ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայկական պարեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am