Բակո Սահակյանը ներկա է գտնվել չեխիահայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացմանը

Armenpress 18:00, 25 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  Նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումն Արցախում՝ արժեւորելով դրանք համաշխարհային մշակույթին ծանոթանալու եւ ներհայկական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյուններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am