ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը բանակցային գործընթացում Արցախի ներգրավումն ամենաարդյունավետ ճանապարհն է համարում

Armenpress 17:09, 25 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցությունը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն ամենաարդյունավետ ճանապարհն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Sputnik Արմենիա» միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, որովհետև այնտեղ շուրջ 3 տասնամյակի ընթացքում արդեն ձևավորված է պետական համակարգ, որն ի զորու է խոսել իր անունից: Ցանկացած խնդրի բոլոր կողմերի կարծիքները պետք է հաշվի առնվեն»,- շեշտեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Արսեն Գասպարյանը հիշեցրեց, որ 90-ական թվականներին Արցախը առանձին կողմ էր այդ բանակցություններում, և, իր կարծիքով` դա ամենաարդյունավետ տարբերակն էր, երբ կողմերը կարող էին որևէ որոշման հանգել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am