Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են առավելագույն թվով պետծառայողների աշխատանքը կազմակերպել տանը

Armenpress 17:52, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է հնարավոր առավելագույն թվով պետական ծառայողների աշխատանքը կազմակերպել տանը: Ինչպես սեպտեմբերի 24-ին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը, այդ նպատակով նախարարների կաբինետին առընթեր ստեղծվել Է այսպես կոչված «Կասումիգասեկի խումբը» Տոկիոյի կենտրոնի թաղամասի անվանումով, որտեղ կենտրոնացված Է կենտրոնական կառավարական գերատեսչությունների մեծամասնությունը: Այդ առումով առայժմ առավել մեծ հաջողությունների Է հասել վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը. տներում աշխատում Է նրա աշխատակիցների մինչեւ 52 տոկոսը:

Առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունում տնից աշխատում Է ծառայողների մինչեւ 40 տոկոսը: Մինչդեռ այլ գերատեսչություններում նման աշխատակիցների բաժինը հազիվ Է հասնում 10 տոկոսի, ինչը չի բավարարում կառավարությանը, որը ձգտում Է առավելագույնս բեռնաթափել կենտրոնական նախարարությունները: Դրանով մի քանի նպատակ Է հետապնդվում, օրինակ, նվազեցնել Տոկիոյի մետրոյի բեռնվածությունը պիկ ժամին:

Տնից կատարվող աշխատանքը նաեւ ֆինանսական հատույց Է տալիս, քանի որ իշխանությունները տնտեսում են երթեւեկության տոմսերի հարցում, որոնցով նրանք ապահովում են իրենց աշխատակիցներին: Բացի այդ, հոգեբանների կարծիքով, տանը կատարվող աշխատանքն ավելի արդյունավետ Է: Ընդամենը Ճապոնիայում կա շուրջ 584 հազար պետծառայող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am