Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ

Armenpress 15:54, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 19-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թոմաս Բարայսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելի` Հարավային Կովկաս կատարած այցին և դրա շրջանակներում Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Կողմերը մասնավորապես ընդգծել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ընթացիկ տարվա ընթացքում գերմանացի գործարարների` Հայաստան կատարելիք այցի ժամկետների վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am