Շախմատի օլիմպիադա. Հայաստան-Ճապոնիա. ՈՒՂԻՂ  

Armenpress 15:07, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը մեկնարկում է շախմատի օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում առաջին խաղատախտակին Գաբրիել Սարգսյանը մրցում է Կոջիմայի հետ: Երկրորդում Հրանտ Մելքումյանի հակառակորդը Նանջոն է: Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ խաղատախտակին ուժերն է չափում Յամադայի հետ, իսկ վերջին` չորրորդ խաղատախտակին իր նորամուտը հավաքականի կազմում նշում է Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց հավաքականի մրցակիցը Ղրղզստանն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am