«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

Armenpress 14:57, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռեֆորմիստների կուսակցության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակել պայքարը մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդի բարեկեցության համար»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am