Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 համալիրներ կհանձնի Սիրիային. Շոյգու

Armenpress 13:48, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Սիրիայի զինված ուժերին երկու շաբաթվա ընթացքում կփոխանցվի C-300 զենիթահրթիռային համալիր: Այն կարող Է օդային հարձակման միջոցներ կալանել ավելի քան 250 կմ հեռավորության վրա եւ միաժամանակ խոցել մի քանի օդային թիրախ»,- ասել Է Շոյգուն:

«Ընդգծեմ, որ 2013 թվականին իսրայելական կողմի խնդրանքով մենք կասեցրեցինք Սիրիային C-300 համալիրի մատակարարումը, որը պատրաստ Էր առաքման համար, իսկ սիրիացի զինծառայողները համապատասխան պատրաստություն Էին անցել: Այսօր իրադրությունը փոխվել Է, ընդ որում ոչ մեր մեղքով»,- հավելել Է ՌԴ պաշտպանության նախարարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am