Գերմանիայի ԱԳ նախարարը պատմել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի մասին

Armenpress 12:09, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը պատմել Է Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք բացասաբար են ազդում երկկողմ շփումների վրա: Այդ մասին, ինչպես հայտնել Է Die Zeit թերթը, նա պատմել Է DPA գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մաասը նշել Է, որ ավելի վաղ կարեւոր հարցերի շուրջ կողմերի միջեւ անցկացվում Էին բազմաթիվ կոնսուլտացիաներ, իսկ որոշումներն ընդունվում Էին բոլոր մակարդակներով սերտ համաձայնեցմամբ:

«Այժմ մենք ԱՄՆ-ի առանձին որոշումների մասին իմանում ենք Twitter-ի միջոցով: Ինձ մոտ երբեմն այն տպավորությունն Է ստեղծվում, որ ԱՄՆ-ում Էլ մարդիկ Սպիտակ տան որոշումների մասին իմանում են Twitter-ի միջոցով: Դա փոխում Է համագործակցությունը»,-հայտարարել Է նախարարը:

Բացի այդ, նա հավելել Է, որ Եվրոպային հարկավոր Է ավելի վստահ գործել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եւ հարմարվել ընթացիկ իրողություններին: «Շատերը կարծում են, որ կարող են Թրամփից ավելի երկար նստել իրենց աթոռներին, բայց այդ դատողությունը սխալ Է: Անդրատլանտյան հարաբերություններում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք չեն անհետանա նույնիսկ Թրամփից հետո, ուստի Գերմանիային եւ հատկապես Եվրոպային անհրաժեշտ Է դրանց հարմարվել ռազմավարական առումով»,-նշել Է Մաասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am