ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Armenpress 12:04, 24 Սեպտեմբեր, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Բորիս Դավիդովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am