Իրանում սուգ է հայտարարված զորահանդեսի ժամանակ ահաբեկչությունից զոհվածների հիշատակին

Armenpress 09:54, 24 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հայտնվել է երկրի նախագահի պաշտոնական կայքում: «Ահվազ քաղաքի բնակիչների եւ բնակչության անվտանգության պաշտպանների վրա սեպտեմբերի 22-ին ձեռնարկված ահաբեկչական գրոհը ցույց տվեց, որ Իրանի թշնամիները ոչ մի այլ նպատակ չեն հետապնդում, քան Իրանն ու իրանցիներին ոչնչացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել զորահանդեսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձինք, որոնք գտնվում էին տրիբունայի հետեւում: Զոհվել է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am