Սարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ

Armenpress 18:03, 23 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ Բունդեսլիգայի 6-րդ տուրում Ադամյանի «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցեց «Համբուրգ»-ի հետ:

«Յան Ռեգենսբուրգ»-ը հաղթեց 5:0 հաշվով, իսկ Սարգիս Ադամյան դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Այս հաղթանակից հետո հայ ֆուտբոլիստի թիմն ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am