«Ալաշկերտ»-ը կամային խաղով գերազանցեց առաջատարին

Armenpress 18:24, 22 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 9-րդ տուրում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Լոռի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվն առաջինը բացեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստները: Խաղի 23-րդ րոպեին, աչքի ընկավ Ինգբեդեն: Սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկրորդ կեսում ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլևս առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Ջեֆերսոնը:

Հանդիպպպման ընթացքին մարզադաշտից հետևում էր օրվա առաջին կեսին ՀՖՖ ախագահի պաշտոնը ստանձնած Արթուր Վանեցյանը:

9-րդ տուրի մյուս խաղերում կմրցեն «Արարատ-Արմենիա»-«Բանաց», «Շիրակ»-«Արցախ», «Գանձասար-Կապան»-«Արարատ» զույգերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am