Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Armenpress 16:14, 22 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից:  

«Դատապարտելով ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն ու ոգու արիություն»,-ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am