Նյու Յորքում կինը դանակով հարձակվել Է մանկապարտեզի երեխաների վրա

Armenpress 14:40, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա Է դանակի վերքեր ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով, չարագործը ձերբակալված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AJC-ն՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:

Նշվում Է, որ հարձակումը կատարվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 4:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին): Ներկայում հինգ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, ինչպես հայտնել Է հեռուստաալիքը, երեխաներից մեկը լուրջ վերքեր Է ստացել:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարել Է 52-ամյա մի կին: Նշվում Է, որ նա դանակի աննշան վերքեր Է հասցրել նաեւ իրեն: Հարձակվողն արդեն ձերբակալված Է ոստիկանության կողմից:

Ոստիկանությունն այդ գործի հետաքննություն Է սկսել: Տուժածներին բուժօգնություն Է ցուցաբերվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am