Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային

Armenpress 14:19, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային եւ Մալթայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am