Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի գույներով

Armenpress 11:05, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության  տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:

Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության  «Ֆեյսբուք»-ի էջը:

«Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ  Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am