Մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը

Armenpress 09:50, 21 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 61 տարեկան հասակում սեպտեմբերի 21-ին ժամը 10:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:05-ին) Հանոյի թիվ 108 զինվորական հոսպիտալում մահացել Է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության կենտրոնական վարչության պետ Նգուեն Կուոկ Չիեուն:

«Նախագահը պայքարում Էր ծանր հիվանդության դեմ: Սակայն, չնայած հայրենական ու արտասահմանյան առաջատար բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, այդպես Էլ չկարողացավ ապաքինվել»,- ասված Է առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ, որը պատասխանատու Է Վիետնամի կուսակցության ու պետության ղեկավարների առողջության մասին հոգ տանելու համար:

Չան Դայ Կուանգը Վիետնամի նախագահ Էր դարձել 2016 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am