Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները

Armenpress 21:04, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ: 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը հավաստիացնում է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում գույքագրելու և ըստ կարևորության լուծելու է Երևան քաղաքի խնդիրները:

«Յուրաքանչյուր խնդիր մենք լուծելու ենք արդարաբար: Դուք քվեարկելու եք Երևանի հավերժության օգտին: Մենք չենք գալիս իշխանության, որպեսզի տեսնենք՝ ինչ կարող ենք անել ձեզ համար, մենք գալիս ենք իշխանության, որ ձեզնից յուրաքանչյուրը մեզանից աշխատանք պահանջի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոն վարչական շրջանում «Լույս» դաշինքի ամփոփիչ նախընտրական հավաքի ժամանակ նշեց Արտակ Զեյնալյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ Արտակ Զեյնալյանն է այն մարդը, ով պետք է զբաղեցնի Երևանի քաղաքապետի պաշտոնը:

«Նա պայքարել է պետության համար, պետությունը թշնամուց պահպանելու, լավ օրենքի, յուրաքանչյուր քաղաքացու ու արդարության համար: Արտակ Զեյնալյանն իր արտաքինով, անցած ճանապարհով, հաղթանակի ձգտումով ու մոտեցումներով ամբողջացնում է այդ կերպարը ու ցույց տալիս՝ ինչու է պետք ապրել այս երկրում ու շենացնել այս հողը»,-նշեց Արամ Սարգսյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am