Հունաստանում քաղաքի մի մասը պատված է թանձր սարդոստայնով

Armenpress 16:29, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Աիտոլիկո քաղաքի առափնյա հատվածի մի մասը ծածկված Է թանձր սարդոստայնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Newsit.gr-ը: Սարդոստայնը ծածկել Է ոչ միայն լողափը, այլեւ ծառերը՝ թփերի հետ:

Ամենայն հավանականությամբ, նշում Է հրատարակությունը, արտասովոր երեւույթի պատճառը դարձել Է տարածաշրջանում հսկայական թվով սարդերի հայտնվելը մոծակների բազմանալու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am