ՀՀ նախագահն այցելել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանություն

Armenpress 12:11, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 20-ին այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին եւ ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am