ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Armenpress 11:46, 20 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը (Rose Gottemoeller):

«ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և  հակամարտության խաղաղ լուծմանն  ուղղված հակամարտության կողմերի ջանքերին»,- ասել է նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am