ՀՀ ՏԿԶ նախարարությունն ու Շիրակի մարզպետարանը ներկայացնելու են անօթևանության խնդրի լուծման ծրագիր

Armenpress 22:35, 19 Սեպտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար  պետք է քաղաքականության  փոփոխություն կատարել և հստակ ժամկետներ սահմանել: Այս մասին սեպտեմբերի 19-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:   

«Եթե  մեխանիզմի փոփոխություն չիրականացնենք, ապա մինչև 2050 թվականը կունենանք  անօթևաններ: Այն  տեղեկատվությունը որ կա, ասում է, որ արդեն իսկ պետք է անօթևանության խնդիրը  լուծված լիներ, բայց փաստացի դեռևս  ունենք  տնակներ: Սա  նշանակում է, որ նախկինում, այն քաղաքականությունը, որ վարվել է այս ոլորտում, սխալ է եղել, և խնդիրը մնացել է: Մենք  հեղափոխության կետից հետո կարձանագրենք՝ ինչ ունենք, և հստակ ժամկետներ կդնենք  մեր առաջ և կլուծենք այդ անօթևան մնացած ընտանիքների հարցը, որ այլևս  Շիրակում նման խնդիր չունենանք:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը  և Շիրակի մարզպետն ինտենսիվ աշխատում են,  որպեսզի հարցի լուծման համար ծրագիր ներկայացնեն»,- նշեց  Տիգրան Ավինյանը:

Արմենուհի Մխոյան 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am