Քննարկվել են ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Armenpress 18:25, 19 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am