Մուն Չժե Ինը միջկորեական գագաթնաժողովի արդյունքների մասին Թրամփին կպատմի սեպտեմբերի 24-ին

Armenpress 17:35, 19 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պլանավորում Է Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեուլում լրագրողներին հայտնել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: «Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին»,- ասել Է նա:Մուն Չժե Ինը, մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հանդիպում կունենա Թրամփի հետ, որպեսզի պարզաբանի Փհենյանում ներկայիս միջկորեական գագաթնաժողովի արդյունքները:Ինչպես արդեն հաղորդվել Է, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են ընդունել միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված Է, որ Փհենյանը որոշել Է ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը: Փաստաթղթում նշվում Է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ Է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան: ԿԺԴՀ-ն պլանավորում Է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված Է հայտարարության մեջ: Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել Է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:Կողմերը պայմանավորվածությունների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am