Էրդողանը հանդես Է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին

Armenpress 16:55, 19 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է հանրապետությունում տնտեսական ճգնաժամի բացակայության մասին եւ հանդես Է եկել ներքին առանձին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է Անկարայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է Haber Turk հեռուստաալիքը:«Մեզ մոտ այժմ վերելքի շրջան Է: Մի հավատացեք, որ կա ճգնաժամ, այդ ամենը մանիպուլյացիաներ են: Ճգնաժամ չկա: Ամրապնդվելով՝ մենք գնում ենք դեպի ապագան»,-ասել Է նա:Էրդողանն անդրադարձել Է նաեւ այն խնդրին, որը վարձակալման վճարի հետ Է կապված առեւտրական կենտրոններում, որոնց տերերը փորձում են օգուտ քաղել փոխարժեքների անկայունությունից՝ ստիպելով վարձակալողներին վճարել օտարերկրյա արժույթով:«Մի խաբվեք առեւտրական կենտրոններում կատարվող այդ մեքենայություններից: Այս երկրում դոլարով ու եվրոյով վարձակալություն չկա»,-նշել Է նա: Թուրքիայի առաջնորդն ընդգծել Է, որ սա Թուրքիան Է, այլ ոչ թե ԱՄՆ-ը»: «Այստեղ ուժի մեջ Է թուրքական լիրան: Լիրայով եք վարձակալության տալու, գնումներ անելու»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am